ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է արագացնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դրանում ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան ներկայացվածության ընդլայնման հաշվին:
«Այժմ արևմուտքը խորհրդի կազմում չափազանց շատ է ներկայացված»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ 2021 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների գագաթնաժողով հրավիրել, բայց այդ նախաձեռնությունը մինչ օրս չի իրականացվել։
Լավրովը նշել է, որ արևմտյան փոքրամասնությունը պետք է իրեն պարկեշտ պահեր և հարգեր համաշխարհային հանրության մյուս անդամներին: Նրա խոսքով ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պետք է ապահովի իր քարտուղարության աշխատակիցների կողմից անկողմնակալության պահանջների պահպանումը:
Նշենք, որ Ռուսաստանն ապրիլի 1-ից մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։ ՌԴ ԱԳ նախարարն այսօր և վաղը կնախագահի Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացողնիստերը: