Փաշինյանը և Ֆրանսիայի Սենատի անդամները քննարկել են Լաչինում անցակետի տեղադրման հարցը

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:
Նիկոլ Փաշինյանն ու Բրունո Ռետայոն կարևորել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հարցը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարևոր բանաձևեր ընդունելու համար.«Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարևոր և խորհրդանշական օր մեզ համար»:
Բրունո Ռետայոն իր հերթին նշել է, որ ապրիլի 24-ի զոհերը նաև իրենց զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ողջ մարդկության ողբերգությանը: Ռետայոն ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում:
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
2022–ի դեկտեմբերի 12-ից էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։