Կատմանդուից Դուբայ ուղևորվող ինքնաթիռը շարունակում է թռիչքը սովորական ռեժիմով

Մամուլի տվյալներով` խոսքը «Fly Dybai» ընկերության Boeing 737 ինքնաթիռի մասին է, որը Կատմանդուից Դուբայ է մեկնել FZ 576 չվերթով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից դեպի Դուբայ ուղևորված «Fly Dubai» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը շարունակում է թռիչքը սովորական ռեժիմով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Fly Dubai» ավիաընկերության ինքնաթիռը այրվել է թռիչքի ժամանակ:
Որոշ ԶԼՄ–ների տվյալներով` խոսքը «Fly Dybai» ընկերության Boeing 737 ինքնաթիռի մասին է, որը Կատմանդուից Դուբայ է մեկնել FZ 576 չվերթով: