Իտալիայում ստորագրահավաք են սկսել Ուկրաինային զենքի մատակարարումն արգելելու համար

Ստորագրահավաքի համար կազմակերպիչները երեք ամիս ունեն, այդ ընթացքում նրանք պետք է ստանան առնվազն 500 հազար իտալացիների աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Իտալիայում ստորագրահավաք են սկսել Ուկրաինային զենքի մատակարարումն արգելելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կազմկոմիտեի ներկայացուցիչ Ջուզեպե Մաստրուցոն ասել է, որ ստորագրահավաքի առաջին հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 15 հազար իտալացիներ են միացել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը չեղարկելու հանրաքվեի նախաձեռնությանը։
ՌԴ ԱԳՆ–ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին
«Համեստ հաշվարկներով` երկու օրվա ընթացքում մենք 15 հազար մարդ են հավաքել։ Դա նշանակում է, որ մենք ըստ ժամանակացույցի ենք գնում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` կազմակերպիչները նախատեսում են քվեարկության դնել երկու հարց, որոնք վերաբերում են մինչև դեկտեմբերի վերջ մատակարարումների երկարացմանը և ռազմական օգնություն ուղարկելուն այն երկրներին, որոնց հետ Իտալիան
երկկողմ համաձայնագրերով կապված չէ:
«Դրանք անօրինական առաքումներ են, բայց Մարիո Դրագիի նախկին կառավարությունը նոյեմբերին դրանք ընդունեց օրենքի փոփոխությունների տեսքով»,-ասել է Մաստրուցոն:
Նա նշել է, որ հանրաքվեով ուզում են խոչընդոտել, որ այդ փոփոխությունների գործողությունը երկարաձգվի դեկտեմբերից հետո:
Քվեարկության երկրորդ հարցը, Մաստրուցոյի խոսքով, պետք է լինի կառավարության կողմից խորհրդարանը շրջանցելով նման որոշումների ընդունման արգելքը, քանի որ նման կարգադրությունը ուժի մեջ է մտնում անմիջապես:
Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենք վերաարտահանելուն
Ստորագրահավաքի համար կազմակերպիչները երեք ամիս ունեն, այդ ընթացքում նրանք պետք է ստանան առնվազն 500 հազար իտալացիների աջակցությունը։ Նրանց ներկայացուցիչը պարզաբանել է, որ այնուհետև ստորագրությունները պետք է հանձնել Վճռաբեկ դատարան` ստուգման համար։ Նման ժամկետները, հավելել է նա, հնարավոր են դարձնում հանրաքվեի անցկացումը հաջորդ տարվա գարնանը։