«Հեշտ իրավիճակ չէ, ջանքեր են պետք»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակը կրկին խոսել է եռակողմ համաձայնագրերի իրականացման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շփումները մենք շարունակում ենք։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ հիշյալ երկրները հասկանան նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
ԱՄՆ-ին մտահոգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը. դեսպան