Հունգարիան ԵՄ-ին կոչ է արել փորձարկումներ չանել պատժամիջոցների հետ միջուկային ոլորտում

Արխիվային լուսանկար
Սիյարտոյի խոսքով՝ միջուկային ոլորտում փորձարկումները կարող են անհնարին դարձնել Հունգարիայի էներգամատակարարումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն ԵՄ երկրներին և ղեկավարությանը կոչ է արել փորձարկումներ չանել միջուկային ոլորտում պատժամիջոցների հետ, քանի որ այդ դեպքում Բրյուսելը անհնարին կդարձնի Հունգարիայի էներգամատակարարումը:
«Հունգարիայի դիրքորոշումը հստակ է, ես այն արտահայտել եմ, Հունգարիան ոչ մի կերպ չի համաձայնի միջուկային արդյունաբերության վրա ազդող որևէ պատժամիջոցի պարզապես այն պատճառով, որ դա կվնասի Հունգարիայի ազգային շահերին, և բացարձակապես անընդունելի է»,-ասել է Սիյարտոն:
«Իսկ Եվրամիության քայլը չի կարող ուղղված լինել նրան, որ անհնար դարձնի անդամ երկրներից մեկի էներգամատակարարումը»,-ընդգծել է նա:
Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն բազմիցս ընդգծել է, որ «Պակշ» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցումը երկրի էներգաանվտանգության գրավականն է, ուստի Բուդապեշտը կարգելափակի ցանկացած նախաձեռնություն, որը կսահմանափակի Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային ոլորտում: