Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին. Գուտերեշ

Դժբախտ պատահարի կամ սխալ հաշվարկի պատճառով հակամարտության սանձազերծման ռիսկը նույնպես ամենաբարձրն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի – Sputnik. Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մենք բախվում ենք աննախադեպ և փոխկապակցված ճգնաժամերի։ Բազմավեկտոր համակարգը ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր բոլոր ժամանակների ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի: Հիմնական գերտերությունների միջև լարվածությունը հասել է պատմական առավելագույնին»,-ասել է Գուտերեշը։
Նրա կարծիքով՝ դժբախտ պատահարի կամ սխալ հաշվարկի պատճառով հակամարտության սանձազերծման ռիսկը նույնպես ամենաբարձրն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր:
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին հանդես է եկել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության քննադատությամբ։ Նրա կարծիքով՝ այն խորացնում է գլոբալ տնտեսական ցնցումները, որոնք առաջացել էին COVID-19 համավարակի պատճառով։
Թուրքիայի արտգործնախարարը Գուտերեշի հետ քննարկել է հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը
Գուտերեշը հայտարարել է, որ այլ վայրերում ևս հակամարտությունները շարունակվում են՝ Մյանմայից մինչև Սախել, Սոմալիից մինչև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, ինչպես նաև դրա սահմաններից դուրս:
Նրա խոսքով՝ աշխարհը բախվում է խորացող կլիմայական ճգնաժամին, անհավասարության աճին, ահաբեկչության աճող սպառնալիքին, մարդու իրավունքների գլոբալ խախտումներին, ինչպես նաև վտանգավոր տեխնոլոգիաների չկարգավորվող զարգացմանը: