Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Satty Zhuldyz մրցաշարում առաջատար է կայծակնային շախմատում

Այս պահին կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակում ֆավորիտներ են Լևոն Արոնյանը (2815) և Հայկ Մարտիրոսյանը (2770):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Satty Zhuldyz» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում առաջին շրջանից հետո առաջատարն է կայծակնային շախմատում։
Խաղալով տասնմեկ պարտիա`Հայկ Մարտիրոսյանը տարել է յոթ հաղթանակ։
Նա հաղթել է գրոսմայստերներ Արջուն Էրիգայսինին, Ալեքսանդր Գրիշչուկին, Հոու Յիֆանին, Վինսենթ Կեյմերին և Վլադիմիր Կրամնիկին: Եվս 5 պարտիա հայ շախմատիստն ավարտել է ոչ-ոքի:
Այս պահին հայ շախմատիստը մեկ միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող գերմանացի Վինսենթ Քեյմերից։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո) 6,5 միավորով կիսում է չորրորդ-հինգերորդ տեղերը Ջահոնգիր Վահիդովի հետ (Ուզբեկստան)։
Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը 1.5 ու 2.5 միավոր ունեն «Satty Zhuldyz» մրցաշարում
Նշենք, որ բացի հայ գրոսմայստերներից, «Satty Zhuldyz»-ին կմասնակցեն նաև Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Եկատերինա Լագնոն, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, չինացի Հոու Յիֆանը, Ուզբեկստանի ներկայացուցիչներ Ժավոխիր Սինդարովը և Ջահոնգիր Վահիդովը, Գերմանիայի ներկայացուցիչ Վինսենթ Կեյմերը, Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգայսին և Ղազախստանի ներկայացուցիչ Բիբիսարա Ասաուբաևան։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ավարտված արագ շախմատի մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր:
Նշենք նաև, որ այս պահին կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակում ֆավորիտներ են Լևոն Արոնյանը (2815) և Հայկ Մարտիրոսյանը (2770):
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ արագ շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ