Աստանայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աստանայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հիշատակի միջոցառումներին մասնակցել են Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Սուրբ-Ուսպենյան մայր տաճարի տարածքում տեղակայված խաչքարի մոտ այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղին ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
Աստանայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մասնակիցները խաչքարի մոտ ծաղիկներ են դրել, որին հաջորդել է տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված արարողակարգը։
Հիշատակի միջոցառումներին մասնակցել են Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները` դեսպան Արմեն Ղևոնդյանի ղերակարվությամբ, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Աստանայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։