Արցախահայերը բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ են. ֆրանսիացի խորհրդարանականներ

Ֆրանսիացի խորհրդարանականներն անթույլատրելի են համարել Արցախում ստեղծված իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շրջափակման մեջ գտնվող 120 000 արցախահայերը բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել են ֆրանսիացի խորհրդարանականները։ Տեղեկությունը հայտնում են ԱԺ աշխատակազմից` հավելելով, որ Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոմի գլխավորած պատվիրակությանը։
Ֆրանսիացի խորհրդարանականներն անթույլատրելի են համարել Արցախում ստեղծված իրավիճակը:
Ռըտայոմն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պատգամավորներին այսօր ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանն անդրադարձ էր կատարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետ տեղադրելու հարցին։