Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից ոչ հեռու, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Զաքաթալա բնակավայրից 8 կմ արևմուտք՝ Վրաստանի սահմանից ոչ հեռու։
Օջախը գտնվել է 1 կմ խորության վրա:
Նշենք, որ ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում:
Հորդառատ անձրևների պատճառով Ադանայի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ