Սոթքի հատվածում զոհ ունենք

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում։
Նշենք, որ Sputnik Արմենիան փորձել է կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, սակայն դեռևս չի հաջողվել։ Դեպքի հետ կապված այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։
Հավելենք՝ վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։