Ստամբուլում կրակել են Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Արխիվային լուսանկար
Իրավապահները զբաղված են հանցագործների որոնողական աշխատանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակներից մեկի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգապետի գրասենյակին:
Նահանգապետի հայտարարության համաձայն՝ երկու անձ Բահչելիևլեր շրջանում կուսակցության շենքի կողքով անցնելիս հինգ անգամ կրակոցներ են արձակել: Կուսակցության գրասենյակի վերևի հարկում հայտնաբերվել են չորս փամփուշտի հետքեր։
Ստամբուլի կենտրոնում հինգհարկանի շենք է փլուզվել. կադրեր
Իրավապահները շարունակում են կրակոցներ արձակածների որոնողական աշխատանքները։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ դատապարտում է տեղի ունեցածը։ Նա շեշտել է, որ կուսակցությունը կշարունակի նախապատրաստվել մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին: