ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը հաստատեց Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերում զոհի մասին տեղեկությունները։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 11:50-ի սահմաններում, նախնական տվյալներով` հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։