Ֆրանսիայում օդապարուկների փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

Օդապարուկների փառատոն Ֆրանսիայում
Տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի հյուսիսում օդապարուկների փառատոնում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, առնվազն 11 մարդ Է տուժել: Այս մասին հայտնում է 20 Minutes պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ի երեկոյան Բերկ կոմունայում՝ Պա դը Կալե դեպարտամենտում։ Դատախազության տվյալներով՝ 76-ամյա վարորդը կորցրել է կառավարումը` արգելակի ոտնակը շփոթելով գազի ոտնակի հետ։
Տուժել է 11 մարդ, նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։