Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտ ավտոմեքենաներ են բախվել. տուժածներից մեկը 5 տարեկան է

Արխիվային լուսանկար
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ապրիլի 23-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ
Պարզվել է, որ բախվել են «Оpel Vectra B» (վարորդ՝ Ն․ Կ․) և «Ford Focus» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։
Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը՝ «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Մ․-ն (ծնված 1992 թ․) և Կ․ Հ․-ն (ծնված 2018 թ․) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից Կ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։