ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին ու 6-րդ անգամ հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն։
Երեկ կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին։
Տեղեկացնենք, որ 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը 9:5 հաշվով ավելի վաղ պարտվել էր ադրբեջանցի մրցակցին։