17-ամյա ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 9-րդ տեղը

Ջուլիետա Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 253 կգ արդյունքով նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը։ Գերծանր (+87) քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց 17-ամյա Ջուլիետա Ավանեսյանը։
Պոկում վարժությունում Ավանեսյանը բարձրացրեց 95 կգ քաշը և զբաղեցրեց 8-րդ տեղը։ Այդ վարժությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը 117 կգ արդյունքով նվաճեց Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը։
ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր. տեսանյութ
Հրում վարժությունում Ավանեսյանը 116 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ երկամարտի 211 կգ արդյունքով հայ ծանրորդը զբաղեցրեց 9-րդ տեղը։
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 253 կգ արդյունքով նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 15-ին, կավարտվի այսօր՝ ապրիլի 23-ին։