Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել

Զապորոժիեի ատոմակայա
Ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով կոտրվել են ԱԷԿ–ի չորրորդ էներգաբլոկի տուրբինային սրահի ապակիները։

«Այո՛, տուրբինային սրահի պատուհանների ապակիներն իսկապես կոտրվել են պայթյունի ալիքի հետևանքով։ Սակայն այս պատմությունն ավելի շատ կապված է ոչ թե հրետանային հարվածների, այլ ԱԹՍ–ների կիրառման հետ», – ասել է Կարչաան։

Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա և ժամանակ առ ժամանակ փորձում են գնդակոծել այն։
Ապրիլի 5-ին կայանի անվտանգությունն ապահովող ՌԴ ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուն (լեհական արտադրության) ընկել է Զապորոժիեի ԱԷԿ–ից քիչ հեռու։ Նա ընդգծել էր, որ ԱԹՍ–ի քաշն ավելի քան 2 կգ է եղել։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: