ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը ոսկե մեդալ նվաճեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նարեկ Սիմոնյանը եզրափակիչում առավելության հասավ FIAS դրոշի տակ հանդես եկող Իսմայիլ Մախոժևի նկատմամբ և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Բրոնզե մեդալներ նվաճեցին Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):
Գերծանր քաշային (+88 կգ) Դավիթ Բարսեղյանը դեռ դուրս չի եկել մրցապայքարի, նա ևս պայքարելու է ոսկե մեդալի համար, գոտեմարտելու է FIAS դրոշի տակ հանդես եկող Դենիս Կուլիգինի հետ։
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Իսրայելում: Տարբեր տարիքային խմբերում հանդես եկող մեր մարզիկները այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 2 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: