Մայր աթոռն օգնություն է ուղարկել Արցախ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հումանիտար օգնությունն Արցախ է ուղարկվել Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը 300 տոննա օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Ամենայն հայոց հայրապետի անմիջական միջնորդությամբ և ջանքերով հնարավորություն է ստեղծվել 300 տոննայի չափով առաջին անհրաժեշտության սնունդ և մանկական կեր ուղարկել Արցախ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Մայր աթոռը օգնություն էր ուղարկել նաև հունվարին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։