ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի– Sputnik. Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ծառայողական պահակային և ականահետախուզական շների կինոլոգիական հաշվարկներն իրենց կենդանիների հետ վարժանքներ են անցկացրել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:
«Զինծառայողներն իրենց շների հետ ծառայողական հրամանների կատարման և տարբեր խոչընդոտների հաղթահարման (արգելքներ, աստիճաններ, ինժեներական պատնեշների գոտի, խրամատներ, ջրով խրամատ և փայտե ձող) վարժանք են անցկացրել»,– ասված է հաղորդագրությունում:
Խորհրդատուներն ու նրանց շները անցկացրել են սահմանախախտի ձերբակալման և ուղեկցման, կողմնակի մարդկանց կողմից առաջարկվող կամ նետված կերից հրաժարվելու և ռազմական օբյեկտների պահպանության պարապմունքներ:
Կինոլոգիական հաշվարկների ծրագրում ներառված են ականահետախուզական և պահակային ծառայության հատուկ պարապմունքներ, այդ թվում՝ ականապատ դաշտերի հետախուզում, բնակավայրերի և առանձին օբյեկտների ականազերծում: