«Ֆեյսբուքն» արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը

«Ֆեյսբուք» հավելված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն օգտատերերին առաջարկում է օգտվել «Photoshop» ծրագրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն «Ֆեյսբուքն» արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Թանգարան–ինստիտուտն օգտատերերին առաջարկում է լուսանկարը «Photoshop» ծրագրի միջոցով ավելացնել համապատասխան նկարներում և այդպես տարածել դրանք։
Երևանում փաստեր են ներկայացվել Հայոց ցեղասպանության տարիներին երեխաների իսլամացման մասին