ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ–ին կարող են աջակցել միայն նրանք, ովքեր Ռուսաստանի հետ դաշինքի բացահայտ ռազմական հակամարտություն են ուզում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Սլովակիայի նախկին վարչապետ, «Smer» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն։
«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին հնարավոր ամենավատ որոշում ենք համարում, որը կսրի լարվածությունը, անհարգալից կլինի այն համաձայնագրերի նկատմամբ, որոնք ԱՄՆ–ն և Ռուսաստանը կնքել են 1990-ականներին», – սոցցանցում գրել է Ֆիցոն։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ մեկ բառով է արձագանքել Ստոլտենբերգի այն հայտարարությանը, թե ՆԱՏՕ–ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան անդամակցի դաշինքին։
«Ի՞նչ», – Twitter–ում գրել է նա։
ՌԴ ԱԳՆ–ում ավելի վաղ հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ն խոստանում է Ուկրաինային իր կազմ ընդունել, որպեսզի նրան մոտիվացնի կատարել դաշինքի խնդիրը, այն է` «հաղթել» Ռուսաստանին։ Գլխավոր քարտուղարի կիևյան այցն ԱԳՆ–ում բնութագրել են որպես ՆԱՏՕ–ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ բանավեճի վերակենդանացման փորձ։ Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ հենց դաշինքին անդամակցելու կիևյան ցանկությունն է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի պատճառներից մեկը։