Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայողները Շուշիի շրջանում պայթել են ականի վրա

Ական
Դեպքը տեղի է ունեցել զինվորական բեռնատարով երթևեկելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողներ Շուշիի շրջանում պայթել են ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։00-ին զինվորական բեռնատարով երթևեկելիս։
Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել։
Նշենք, որ մարտի 4-ին ադրբեջանցի զինծառայող Հուսեյնով Քյամրան Նամիզօղլուն պայթել էր ականի վրա և մահացել։