ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Twitter-ը Sputnik-ի բոլոր ալիքներից, «Ռոսիա Սեգոդնյա» նախագծերից և անձամբ Մարգարիտա Սիմոնյանի միկրոբլոգից հեռացրել է «Պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց» նշագրումը, իր Telegram ալիքում հայտնել է «Ռոսիա Սեգոդնյա»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Հիմա ինձ նույնիսկ կարող եք գտնել որոնման համակարգում։ Եղբայրաբար շնորհակալ եմ, Իլո՛ն»,–գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Twitter-ը և մի շարք այլ սոցիալական ցանցեր սահմանափակումներ են դրել «Ռոսիա Սեգոդնյա»-ի նախագծերի վրա դեռևս 2020 թվականից: