Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ–ի նախագահ Արթուր Միրզոյանը

Միրզոյանը վստահ է, որ իր վրա հարձակվելու պատճառը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Վրաստանի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառումից առաջ վախի մթնոլորտ ստեղծելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ինձ վրա հարձակվեցին երեք հոգի` դիմակներով։ Նրանցից մեկը վիդեո էր նկարում։ Փորձեցի հեռանալ, սակայն գետնին ընկա։ Փոխադարձ վիրավորանքներ էինք հնչեցնում, ինչի ժամանակ էլ գլխիս հարվածեցին»,–պատմում է նա։
Միրզոյանի խոսքով` վնասվածքներ է ստացել և հարձակվողները կոտրել են իր հեռախոսը, պատռել հագուստը։ Նա դեպքի մասին ահազանգել է ոստիկանությանը։
Միրզոյանը վստահ է, որ իր վրա հարձակվելու պատճառը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Վրաստանի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառումից առաջ վախի մթնոլորտ ստեղծելն է։ Նա կոչ է անում տեղի բոլոր հայերին մասնակցել միջոցառմանը, որի ընթացքում երթով գնալու են Թուրքիայի դեսպանատուն։
Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը