ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Քննիչը մեկ այլ քննիչի կաշառք է առաջարկել իր մատնանշած անձի օգտին գործողություններ կատարելու համար, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, քննիչներից մեկը մեկ այլ քննիչի աշխատասենյակ է գնացել ու հետաքրքրվելով քրգործերից մեկի վարույթի ընթացքով՝ վերջինիս խնդրել է իր կողմից մատնանշած անձի օգտին որոշակի գործողություններ կատարել։
Մասնավորապես, նա խնդրել է քննությամբ հերքել, որ ավտովթարի իմիտացիա է տեղի ունեցել։ Վարույթի նման ելքի՝ ավտովթարն իրականում տեղի ունեցած լինելու հանգամանքը հաստատվելու և վարույթը կարճվելու դեպքում նա խոստացել է ապահովագրական ընկերությունից որպես փոխհատուցում ստանալուց հետո այդ դրամական միջոցներից կաշառք տալ վարույթն իրականացնող քննիչին:
Ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: