Պետք է ուղիղ ասել` մենք անվտանգության ճգնաժամ ենք ապրում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը շեշտեց, որ անվտանգային ճգնաժամը հիմա չէ, որ ստեղծվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Պետք է ուղիղ ասել` մենք անվտանգության ճգնաժամ ենք ապրում, ինչի պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում խուսափել։ ԱԺ արտահերթ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանում մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ։
«Մեծ անորոշություններ կան։ Պետք է հասկանանք, թե ինչ անվտանգության ճգնաժամի մասին է խոսքը. դա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապետության ճգնաժամն է։ Այս ճգնաժամը 2020-ին չի ստեղծվել, այլ` ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգային ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամի արտահայտություն էր»,-ասաց Փաշինյանը։
Նա, դիմելով ընդդիմությանը, հարցրեց, թե իշխանությո՞ւնն է ստեղծել այդ ճգնաժամը` բա ինչպե՞ս եղավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 3 միլիարդի զենքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ։
Անդրադառնալով բանակում տեղի ունեցած փոփոխություններին` Փաշինյանը նշեց, թե ընդդիմադիրների օրոք բանակում քանի՞ անգամ են վարժական հավաքներ եղել, ինչի համար էլ 2020-ին ընդդիմադիրների ռեսուրսից շատերը «կրակել չգիտեին»։