ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. 2018-23թթ–ի ընթացքում ՀՀ կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դրամի ներդրում է իրականացրել։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել»,– ասաց վարչապետը։
Հայտարարության առիթը կառավարության նիստում ընդունված նոր որոշումն էր, որով գործադիրը ևս 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրեց ՀՀ 10 մարզում 2020, 2021 և 2022թ–ին իրականացած 42 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին ու մասնավորապես ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ հատկացված գումարի հետևից ու ստուգել կատարված աշխատանքները։