ՆԱՏՕ-ի անդամները քննարկում են Ուկրաինային տարբեր տեսակի ինքնաթիռների մատակարարումները

Ստոլտենբերգի խոսքով՝ բանակցություններ են ընթանում ՄիԳ-29-ից բացի նաև այլ ինքնաթիռների տրամադրման շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկրները քննարկում են Ուկրաինային տարբեր տեսակի ինքնաթիռներ մատակարարելու հարցը: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայի «Ռամշթայն» ամերիկյան ավիաբազայում Ուկրաինայի աջակցության կոնտակտային խմբի հանդիպման մեկնարկից առաջ:
«Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, դաշնակիցները դրանք տրամադրել են։ Լեհաստանը ՄիԳ-29 է տրամադրել։ Այս պահին բանակցություններ են ընթանում այլ տեսակի ինքնաթիռների տրամադրման ուղղությամբ»,-ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ Ռուսաստանը նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում» զենք մատակարարելով Ուկրաինային։