Իսրայելի պաշտպանական ձեռնարկություններից մեկը 2 արբանյակ կվաճառի Ադրբեջանին. ԶԼՄ

Տիեզերք
Նախնական տվյալով՝ գործարքը, որը կկայանա առաջիկայում, շուրջ 120 մլն դոլար է գնահատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանական ձեռնարկություններից մեկը Ադրբեջանին 2 արբանյակ կվաճառի։ Տեղեկությունը հայտնում է Zman.co.il–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` գործարքը, որը կկայանա մոտ ապագայում, գնահատվում է մոտ 120 մլն դոլար:
Նշենք, որ ապրիլի 18-ին Ադրբեջան էր այցելել Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը: Այցի շրջանակում կայացել էր Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի նիստը: Քոենը հանդիպել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին. ո՞րն է պատճառը