ՀՀ ՊՆ-ն բարձր է գնահատում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված միջոցառումները ԶՈւ-ում

Փոխնախարարը նշել է, որ համագործակցության նոր ծրագիրը բխում է պաշտպանության նախարարության բարեփոխումների տրամաբանությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն առնչվող ենթածրագրի բացման միջոցառումն են այսօր քննարկել ՀՀ ՊՆ-ում։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, այն տեղի է ունենում Հայաստան-ԵԽ համագործակցության 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում եվրոպական արժեհամակարգի վրա խարսխվող մարդու իրավունքների, իրավական սկզբունքների և չափորոշիչների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը ՀՀ զինված ուժերում։
Նա նշել է, որ համագործակցության նոր ծրագիրը բխում է պաշտպանության նախարարության բարեփոխումների տեսլականից: