ՀԱՊԿ երկրների ՊՆ ներկայացուցիչները քննարկել են առաջին բուժօգնության ստանդարտացումը

Ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարները նախանշել են ՀԱՊԿ զորքերի բժշկական ապահովման հարցերով փոխգործակցության կատարելագործման և զարգացման ուղիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների բժշկական ծառայությունների ներկայացուցիչները քննարկել են առաջին օգնության ցուցաբերման ստանդարտացման հարցերը, ասվում է ՀԱՊԿ կայքում:
Նշվում է, որ ապրիլի 19-21-ը Մինսկում այս թեմայով աշխատանքային հանդիպում է տեղի է ունեցել։
Աշխատանքային հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ՀԱՊԿ զորքերում (հավաքական ուժերում) առաջին օգնության ցուցաբերման միասնական մոտեցումների քննարկմանը և առաջին օգնության ցուցաբերման ստանդարտների ձևավորմանը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունները:
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Քննարկվել են բժշկական ապահովման առանձին ուղղությունների ստանդարտացման, ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր ռազմաբժշկական կազմակերպությունների բժշկական մասնագետներին օգնություն ցուցաբերելու նպատակով հեռահար բժշկական խորհրդատվությունների համակարգի ձևավորման հարցեր:
Մտքեր են փոխանակվել 2022-ին Ղազախստանում անցկացված համատեղ զորավարժությունների բժշկական ապահովման և այս տարի ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ նախատեսվող համատեղ զորավարժությունների բժշկական ապահովման հարցերի շուրջ։
ՀԱՊԿ-ից դուրս գալու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որոշում չկա. Հակոբ Արշակյան
Միջոցառման արդյունքներով ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարները նախանշել են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) բժշկական ապահովման հարցերով փոխգործակցության կատարելագործման և զարգացման ուղիները:
Բացի այդ, աշխատանքային հանդիպման մասնակիցներն այցելել են դեղագործական արդյունաբերության նմուշների ցուցահանդես և «Белмедпрепараты» արտադրական ձեռնարկության արտադրական արտադրամասեր:
Նշենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: