ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով` սամբոյով զբաղվող մեր մարզիկները, որոնք հաջողություններ կգրանցեն, կառավարությունից աջակցություն կստանան։ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
«Մեր չեմպիոններին գումարներ կտանք, մանավանդ` այս տարի նոյեմբերին պատրաստվում ենք հյուրընկալել Սամբոյի աշխարհի առաջնությունը»,–ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ վերջին օրերին մամուլի վերնագրերում հայտնված մեր մարզիկները մինչև իրենց հաղթանակներն արդեն իսկ խրախուսվել են. մեկ անձ կառավարությունից ամեն ամիս ստացել է 1 մլն 400 հազար դրամ, 2 անձ` 760 000–ական դրամ, մեկ անձ` ամիսը 400 հազար դրամ և այդպես շարունակ։
Փաշինյանը նշեց, որ կառավարությունն առաջին հաջողություններից ուղեկցում է մարզիկներին, սակայն այդ գումարը տալիս ռեպորտաժ չեն անում, չեն լուսանկարվում այդ ֆոնին։
Խոսքն օլիմպիական մարզաձևերի մասին է։