Երևանում վթարի է ենթարկվել 67 համարի ավտոբուսը

67 համարի ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր երեկոյան վթարի է ենթրակվել 67 համարի ավտոբուսը, տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
67 համարի ավտոբուսի վթարը
Նշվում է, որ վթարի մասին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 20։42-ին։ Վթարը տեղի է ունեցել Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում։
67 համարի ավտոբուսի վթարը
Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտեմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։ Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Նախնական տեղեկություններով` ավտոբուսում ուղևորներ չեն եղել։