Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող՝ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող հանրային սննդի օբյեկտն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ներկայացնելով ստուգման արդյունքները։
Մասնավորապես՝
սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը,
խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում,
հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: