Արցախի ՊԲ նախկին հրամանատարի կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն. «Ժողովուրդ»

Միքայել Արզումանյան
Միքայել Արզումանյանը կալանավորվել է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին և մինչ օրս մնում է կալանքի տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելուց հետո իրավապահ մարմինները նրա կնոջը թույլ են տվել տեսակցել ամուսնուն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մինչ օրս որևէ հարազատ չէր կարողացել նրան տեսնել»,– գրում է թերթը։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսով երկարացրել Արզումանյանի կալանքը։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին և մինչ օրս մնում է կալանքի տակ: