ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրության այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշում է ՀՀ ՊՆ–ն:
Գերատեսչությունy շեշտում է` կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները: