«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. նախարար

«Զվարթնոց» օդանավակայան
Գնել Սանոսյանը հայտնեց, որ «Զվարթնոցն» աշխատում է գերծանրաբեռնված, քանի որ օրական շուրջ 100 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախատեսվում է բարելավել «Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները և մի շարք ծառայություններ ավելացնել։ Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականի ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, և «Զվարթնոց» օդանավակայանի գործընկերների հետ փորձում ենք աշխատանքներ տանել։ Իրենք շենքային պայմանները բարելավելու, ընդարձակելու, ինչպես նաև մի շարք ծառայություններ ավելացնելու ներդրումային ծրագիր ունեն։ Հաշվի առնելով, որ դա ՀՀ կառավարության հետ պայմանագրի մաս է կազմելու, փորձում ենք քննարկել, թե ինչ կարելի է անել»,– ասաց Սանոսյանը։
Դեռ անելիք կա. Սանոսյանն ասաց` երբ ամբողջությամբ պատրաստ կլինի Կոռնիձոր–Տեղ ճանապարհը
Նա նշեց, որ այսօր ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է ընկնում հայկական ավիաուղիներին, «Զվարթնոցում» օրական մինչև 96 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ «Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում։
Սանոսյանի խոսքով` այժմ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հարավարևմտյան թաղամասից դեպի օդանավակայան տանող ճանապարհը բարեկարգվի և այդ երթուղին ավելի հեշտացվի։
Աշոցք–Բավրա ճանապարհը պետք է հիմնանորոգվի, քանի որ միջպետական է. Սանոսյան