ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հայտնել է, որ կփոխի քաշային կարգն ու հանդես կգա 57 կգ քաշային կարգում, որպեսզի մասնակցի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերին:
«Կփոխեմ քաշային կարգս ու 57 կգ քաշայինների կարգում կդառնամ աշխարհի չեմպիոն: Այս տարի բաց չեմ թողնի աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությունը: 57 կգ քաշային կարգում առաջինը կլինեմ ու կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, հիմա շատ վստահ ասում եմ՝ թող մրցակիցներս պատրաստվեն»,- հայ ըմբիշի խոսքերն է մեջբերում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այժմ մարզիկը հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում։