Սոթքի շրջանում 5 օր է՝ կրակում են. Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյան. Արխիվային լուսանկար
ԱԺ պատգամավորը հայտարարում է, որ «չպետք է լռել ու հանդուրժել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում արդեն 5 օր է՝ կրակում են։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա իր վրդովմունքը հայտնեց, որ վարչապետը այս մասին լռում է։
«Վարդենիսում ապրող 800 ընտանիք այսօր սոված է, որովհետեւ չեն կարողնում գնալ աշխատանքի Սոթքի հանքավայր», –հայտարարեց նա` հիշեցնելով, որ երկու օր առաջ վարչապետը ԱԺ–ում ելույթ ունեցավ ու ոչ մի խոսք չասաց այս մասին։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ լռել ու հանդուրժել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանն այսօր ակցիա էր իրականացնում ԱԺ ամբիոնի մոտ։ Նա հայտարարում էր, որ թույլ չի տալու երկրի թիվ 1 ամբիոնից կրկին ստեր հնչեն։
Հավելենք՝ վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։