ՌԴ-ն համաշխարհային շուկաներ պարենի մատակարարման ուղիներ է գտնում՝ ի հեճուկս ՄԱԿ-ի. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Սերգեյ Լավրովը նշել է, որ հացահատիկային գործարքի ռուսական մասի կատարման համար գրեթե ոչինչ չի արվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մոսկվան համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի ներմուծման ուղիներ է գտնում։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բավականին ակտիվորեն գտնում ենք հնարավորություններ մեր պարարտանյութերը համաշխարհային շուկաներ ուղղելու համար։ Բայց, կրկնեմ` այդ ամենն արվում է ոչ թե գլխավոր քարտուղարի նախաձեռնության շրջանակում, այլ ի հեճուկս դրան»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հացահատիկային գործարքի ռուսական մասի կատարման համար մինչ այժմ գրեթե ոչինչ չի արվել։
«Ինչ վերաբերում է պարոն Գուտերեշի նախաձեռնության երկրորդ՝ անբաժանելի մասին, այն է՝ ռուսական պարարտանյութերի և հացահատիկի արտահանման ճանապարհին ցանկացած խոչընդոտի վերացմանը, ապա այստեղ գրեթե ոչինչ չի արվել», - ասելէ Լավրովը:
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացվել է 60 օրով՝ մինչև մայիսի 18-ը։