ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման դեպք են արձանագրել

ՌԴ խաղաղապահները Արցախում. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի և Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Հայտնում են, որ տուժածներ չկան։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստերի առիթով հետաքննություն է իրականացնում»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի և Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում է ապահովվել։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ–ների հետ։