ՆԱՏՕ-ում հաստատել են` Ստոլտենբերգն Ուկրաինայում է

Յենս Ստոլտենբերգ
Դաշինքի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո առաջին անգամ է այցելում Կիև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Ուկրաինայում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչին:
Գլխավոր քարտուղարի այցի մասին ավելի վաղ տեղեկացրել էին ուկրաինական լրատվամիջոցները:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գտնվում է Ուկրաինայում։ Առաջիկայում հավելյալ տեղեկություններ կհրապարակենք»,- հայտնել են դաշինքից։
Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ է այցելում Ուկրաինա։
Թեև դաշինքի անդամ պետությունները միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք են մատակարարում ուկրաինական զորքերին, Ստոլտենբերգը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն հակամարտության կողմ չի հանդիսանում:
Ստոլտենբերգը վաղը մասնակցելու է Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստին, որն անցկացվելու է Գերմանիայում գտնվող ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։