ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը հնարավոր է ժամանակի ընթացքում. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգը Կիև կատարած այցի ընթացքում մեկնաբանել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան վերջիվերջո կանդամակցի դաշինքին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի պատշաճ տեղը եվրատլանտյան ընտանիքում է, ՆԱՏՕ-ում։ Եվ ժամանակի ընթացքում մեր աջակցությունը կօգնի դա հնարավոր դարձնել»,-հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:
Հիշեցնենք`ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, նոր էական վտանգ կստեղծի Ռուսաստանի համար: Նա նշել է, որ դա թույլ չտալը հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկն է: