Իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ. Գարեգին Երկրորդ

Արխիվային լուսանկար
Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարում է, որ եկեղեցին պատրաստ է իշխանության հետ գործակցության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նա հայտարարեց, որ եկեղեցին գործակցության պատրաստ է, ավելին` իր առաքելության մեջ կարևորել է հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը և համատեղ համագործակցությունը։ Եկեղեցին պատրաստ է ցանկացած հայորդու, առավել ևս պետական պաշտոնյաների` վարչապետի, նախագահի, նախարարների հետ, եթե նման անհրաժեշտություն կա, հանդիպել և քննարկել ազգին ու հայրենիքին հուզող հարցեր։
«Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ կարձանագրենք և ավելի դյուրին կկարողանանք հարցերը կարգավորել»,– հայտարարեց նա։
Կաթողիկոսը սակայն արձանագրեց, որ դժբախտաբար, այդ համագործակցությունը իր ցանկալի բարձրության վրա չէ։
Ավելի վաղ ի պատասխանի հարցի՝ կաթողիկոսը հիշեցրել էր, որ ժամանակին հայրական հորդոր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալ, իսկ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում: