ՀՀ–ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ–ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, մշակութային, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում այսօր կայացել է Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի ԱԳՆ–ների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:
Ջիտենդեր Պալ Սինգհը, Մնացական Սաֆարյանը և Սեյեդ Ռասուլ Մուսավին
Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները:
ՀՀ–ն ու Իրանը կհակազդեն թուրք–ադրբեջանական և իսրայելական ագրեսիային, եթե նրանց միանա ՌԴ–ն