Հատուկ ռազմական գործողության նպատակներից է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կանխելը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովы. Արխիվային լուսանկար
Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի մինչև դրա նպատակների լիարժեք իրականացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը թույլ չտալը շարունակում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակներից մեկը մնալ: Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
«Անկասկած։ Քանի որ հակառակ դեպքում դա լուրջ, էական վտանգ կներկայացնի մեր երկրի, մեր անվտանգության համար»,-ասել է Պեսկովը։
Անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների կապված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Կիև կատարած այցին, նա նշել է. «Կրեմլը նման հեռանկարների գնահատական չի տալիս»։
Պեսկովը բազմիցս նշել էր, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվելու է մինչև դրա նպատակների ամբողջական իրագործումը։