Հայաստանում ՀՌՕ զինծառայողները բարձրացրել են տեխնիկայի ապահովման արդյունավետությունը

Զինծառայողները ժամանակակից մասնագետների օգնությամբ դաշտային պայմաններում կատարել են ռազմական տեխնիկայի լիցքավորման խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի նյութատեխնիակական ապահովման (ՆՏԱ)ստորաբաժանումների մասնագետները ձմեռային ուսումնական շրջանում դասընթացների և ստուգատեսի ժամանակ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում դաշտային պայմաններում բարձրացրել են զորամիավորման ստորաբաժանումներին վառելաքսուքային նյութերով ապահովելու արդյունավետության ցուցանիշները։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
ՀՌՕ բանակային ավիացիայի անձնակազմերն ավարտել են ձմեռային ստուգատեսը
Զինծառայողները ժամանակակից մասնագետների օգնությամբ դաշտային պայմաններում կատարել են ռազմական տեխնիկայի լիցքավորման խնդիրը։ Աշխատանքների ընթացքում կիրառվել է մասսայական լիցքավորման մեթոդը, որի ժամանակ մասնագետները վառելիքով ապահովել են ինչպես անվային, այնպես էլ թրթուրավոր տեխնիկան` էապես կրճատելով ստորաբաժանումների գտնվելու ժամանակը լիցքավորման դաշտային կետերում։
Բացի այդ, ամբողջ ուսումնական շրջանում ՀՌՕ ռազմակայանի ՆՏԱ ստորաբաժանումների զինծառայողները մշակել են հատուկ առաջադրանքների լայն շրջանակ` կապված պարենով, նյութական ապրանքներով և անհրաժեշտ այլ իրերով անձնակազմին ապահովելու հետ։
Հայաստանում ՌԴ ՀՌՕ ավիացիան ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը